Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
10.05.2017 | 00:27

Արդ, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ Հիսուս Քրիստոս` բարերար, ողորմած, մարդասեր, անոխակալ և անհիշաչար։ Քո մարդասիրությամբ այցելությո՛ւն արա Քո մեղանչած ծառայիս և մի՛ հատուցիր ինձ ըստ իմ չար գործերի։ Մի՛ հրամայիր կապված ոտքերով ու ձեռքերով հանել արտաքին խավարը, ուր աչքերի լաց է և ատամների կրճտում, այլ ըստ Քո գթության, բարերարության և անհիշաչարության, ողորմի՛ր ինձ` բազմամեղիս։

Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1496

Մեկնաբանություններ